ԿԱՆ ՄԵԶԱՆՈՒՄ «ՎՆԳՍՏԱՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ»
Անկեղծ ասած, մեղավոր եմ Նարեկ Մութաֆյանի առջև։ Երբ ստացվեց առաջին տեղեկատվությունն այն մասին, որ նրան ձերբակալել են դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, առաջին միտքն այն էր, թե նա կորցրել է ինքնատիրապետումը, վիրավորել դատավորին կամ, ավելի վատթար, հարվածել և, իհարկե, չէր կարելի դա անել։ Հետո նայեցի կադրերը, որոնք կարող է դիտել յուրաքանչյուրը։ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի, այսպես ասած, հանցակազմը։